Տաղանդաշատ կարանտին․ Ի՞նչ թաքնված տաղանդներ է ի հայտ բերել կարանտինը հայտնիների մոտ

Համընդհանուր մեկուսացումը, իսկապես, լուրջ անդրադարձ ունեցավ բոլորիս կյանքի ու ապրելակեպի վրա։ Շատերը փակվեցին տներում ու սկսեցին տխրել ստեղծված իրավիճակի ու պարտադրված սահմանափակումների պատճառով։ Թե՛ հասարակ մարդիկ և թե՛ հայտնիները սկսեցին զբաղվել տնային պայմաններում հնարավոր ամեն ինչով՝ կարդացին տանը եղած գրեթե բոլոր գրքերը, նայեցին հին ու նոր ֆիլմերը, ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացրեցին, խաղեր խաղացին, զվարճալի տեսանյութեր նկարեցին ու երբ արդեն կարծես ամեն հնարավոր բան արված էր, հայտնիները սկսեցին իրենց մեջ թաքնված տաղանդներ որոնել։ Նրանք կերակուրներ ու թխվածքներ են պատրաստում, ասմունքում են, տան բակում պարային համարներ բեմադրում, ոճային կերպարներ ստեղծում, տնային պայմաններում խնամքի միջոցներ պատրաստում և այլն։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնիների նոր բացահայտված տաղանդներն ու նրանց տված կարևոր խորհուրդները։

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը բացի տնային պայմաններում ուղիղ եթերով հարցազրույցներ անելը նաև շատ հաճախ տարբեր կերակուրներ ու աղցաններ է պատրաստում ու ներկայացնում իր հետևորդներին։

 

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը ողջ ժամանակն անցկացնում է դստեր՝ Միլայի հետ ու երևի հենց այդ պատճառով էլ սկսել է շատ գեղեցիկ ու պատկերավոր կերպով մանկական բանաստեղծություններ արտասանել դստրիկի ու իր հետևորդների երեխաների համար։

 

Դերասանուհի Լիկա Սալմանյանը սովորաբար իր հետևորդներին ուրախացնում է գեղեցիկ դիմահարդարումներով, բայց պարզվում է նա խոհանոցում ևս տաղանդավոր է։ Լիկան տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացնում է շատ համեղ թխվածքի բաղադրատոմս ու պատրաստման եղանակ։

 

Լուրերի մեկնաբան, հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն էլ տնային պայմաններում մաշկի խնամքի տարբերակ է գտել։ Նա բնական բաղադիրչներով դեմքի դիմակ է պատրաստել ու իր հետևորդներին ցույց տվել դրա պատրաստման ու օգտագործման եղանակը։

 

Սննդաբան Լիլիթ Բասյանը գրեթե ողջ կյանքը բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում ու նախընտրում է ավելի հաճախ ռուսերեն խոսել, բայց Հայաստանում բնակվելը օգնել է նրան այնքան զարգացնել հայերեն խոսքը, որ Լիլիթը սկսել է հայերեն ասմունքել, իսկ դա նրա մոտ իսկապես լավ է ստացվում։

 

Ռադիոհաղորդավարուհի Մարինա Գրեգն էլ մարզչի տաղանդ է հայտնաբերել։ Նա և իր ամուսինը մարզվում են տնային պայմաններում և առցանց մարզումների տարբերակներ առաջարկում իրենց հետևորդներին՝ վերնագրելով դրանք «Տանը մնացած մարզումներ»։

 

Երգչուհի Զարուհի Բաբայանը, պարուհի Սոֆի Դևոյանն ու կրտսեր Սոֆի Դևոյանը շատ են հանդես եկել ընտանեկան պարային համարներով, բայց այս մեկը տարբերովում էր նրանով, որ բեմադրությունն արվել էր իրենց տան բակում։

 

Զարուհի Բաբայանը բացի լավ երգելուց ու պարելուց ցույց տվեց, որ շատ լավ ոճաբան է, ոճային ու գեղեցիկ համադրություններ է կազմում նաև նրա դուստրը՝ Սոֆի Դևոյանը։ Նրանք միասին, տնային պայմաններում կարողացան շատ տարբեր ու գեղեցիկ կերպարներ ստանալ, որոնք ներառեցին հետևյալ տեսանյութում․

 

Պարուհի ու պարուսույց Վիկա Մարտիրոսյանը տաղանդավոր է ոչ միայն պարահրապարակում, այլև խոհանոցում։ Նա շատ համեղ ու գեղեցիկ ուտեստի բաղադրատոմս է առաջարկել իր հետևորդներին ու տեսանյութում մանրամասն ներկայացրել դրա պատրաստման եղանակը։

 

Երգչուհի Աննա Թովմասյանը ևս իր ինստագրամյան էջում կիսվել է իր խոհարարական տաղանդի արդյունքով։ Նա պատրաստել է շատ համեղ ու դյուրին պատրաստվող սնկով ուտեստ ու ողջ ընթացքը մանրամասն ներկայացրել փոքրիկ տեսանյութի միջոցով։