Տիմատին վախեցրել է իր երկրպագուներին՝ նմանակելով Ջիգանին

Հայտնի ռեփեր և գործարար Տիմատին իր ինստագրամյան էջում տեղադրել է նոր տեսանյութ, որտեղ կատակել է երկրպագուների հետ։ Տեսանյությում Տիմատին սկսում է սափրել իր հոնքերը, սակայն վերջում պարզվում է, որ նա պարզապես խաղում էր ինստագրամյան հետևորդների նյարդերի հետ։
Շատերը քննադատել են Տիմատիին՝ մեղադրելով Ջիգանին ծաղրելու և նրա դժբախտության վրա ծիծաղելու մեջ։
Ավելի վաղ իր միկրոբլոգում Տիմատին գրել էր․ «Ջիգան, եղբայրս, 2020 թվականին մենք ունենք ընդամենը երկու թեմա՝ COVID-19-ը և քո Ինստագրամը: Նույնիսկ եթե 2019-ին ինձ ասեին, որ դու կարող ես դառնալ երկրի գլխավոր լրատվամիջոցը, ես կծիծաղեի: Հարցն այն է, թե ինչ գնով: Սկզբում ես ծիծաղեցի, բայց հիմա դա ինչ-որ չափով սարսափելի է: Ես քո հանդեպ ոչ մի չարություն չեմ պահում, ուզում եմ, որ դու կրկին լավ լինես և որքան հնարավոր է արագ: Եթե ​​իմ օգնության կարիքն ունես, միշտ կարող ես հույս դնել ինձ վրա: Գրիր ինձ, համարս նույնն է»։

Հիշեցնենք, որ ռեփեր Ջիգանը շաբաթներ շարունակ ցնցում էր սոցիալական կայքերը: Երաժիշտի վիճակը ավելի ու ավելի մեծ վախ էր առաջացնում իր երկրպագուների շրջանում:
Հոնքերն ու մորուքը սափրած ռեփերը տեսանյութում ասում էր․ «Ես հոգեկան հիվանդ եմ, ինձ լավ են բուժում, լավ են կերակրում: Տեսնում եք, ես հոգեբուժարանում եմ»։ Հետևորդներին պարզապես շոկի էին ենթարկել նաև նրա ամբողջովին մերկ լուսանկարը, որտեղ նրան ձեռնաշղթաներ հագցրած ուղեկցում էին երեք տղամարդ։