Այլոնա Շիշկովան պատասխանել է իր նոր ոճը քննադատողներին

Մոդել Ալյոնա Շիշկովան կտրուկ ոճափոխություն արեց ու շիկահերից դարձավ թխահեր։ Նա չէր ակնկալում, որ այդ փոփոխությունը կարող է այդքան բացասական կարծիքների արժանանալ։

Այսօր Այլոնան իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, դրան կից գրառում կատարել ու պատասխանել իրեն քննադատողներին։ Ալյոնան ասել է, որ ինքը մոդել է ու այն, ինչ կանի՝ դա է նորաձև։ Շիշկովան նշել է, որ պատրաստ է անդադար լսել քննադատություններ և ակնարկել, որ իր համար միևնույնն է, որ իրեն քննադատում են։