«Այն ամենը, ինչ կատարվում է այժմ, հավերժ չէ»․ Աննա Եգոյան

Ասմունքող Աննա Եգոյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է արխիվային լուսանկարներով ու տեսանյութով, որոնք արվել են համերգների ժամանակ։ Հրապարակմանը կից Աննան գրել է․

«Խենթի նման կարոտել եմ բեմը, շրջագայություններն ու մեր ճանապարհորդությունները: Կարոտում եմ ձեզ բոլորիդ՝ ձեր էներգետիկան, վառվող աչքերն ու միշտ այդքան ջերմ ընդունելությունները: Ես կարոտել եմ այդ կախարդական զգացողությունները՝ երբ դու վարագույրների հետևում ես և շունչդ պահած սպասում ես երկար սպասված հանդիպմանը քո ունկնդիրների հետ… Բայց մենք բոլորս հիանալի հասկանում ենք, որ պետք չէ տխրել: Այն ամենը, ինչ կատարվում է այժմ, հավերժ չէ: Այսպիսով, մեզ առջևում սպասվում է բազմաթիվ հանդիպումների, զգացմունքների և հրաշքների մի ծով: Միևնույն ժամանակ եկեք օգուտ քաղենք ամեն ինչից, ինչ կատարվում է մեզ հետ, որովհետև կյանքն այնքան զարմանալի և գեղեցիկ է։ Պարզապես սիրեք և վայելեք ամեն պահ»։