Ինչու՞ է Բրեդ Փիթը հյուրընկալվել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի առանձնատանը - showbiz.am

Ինչու՞ է Բրեդ Փիթը հյուրընկալվել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի առանձնատանը

By

Ըստ Daily Mail-ի՝ 56-ամյա դերասան Բրեդ Փիթին նկատել են Լոս Ֆելիսե շրջանում՝ Անջելինա Ջոլիի առանձնատնից մոտոցիկլետով դուրս գալու ժամանակ: Լրագրողների խոսքով՝ Փիթը շուրջ երկու ժամ անցկացրել է իր նախկին կնոջ տանը։ Նրանց պաշտոնական բաժանումից հետո դա դերասանների առաջին հանդիպումն էր:

Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանք հանդիպել են երկվորյակներ Վիվիենի և Նոքսի 12-ամյակի խնջույքը քննարկելու համար։ Երեխաները ծննդյան օրը կնշեն հուլիսի 12-ին: Երկարատև ինքնամեկուսացումից հետո ծնողները հավանաբար ցանկանում են երեխաների համար մեծ հավաքույթ կազմակերպել: Մայիսի 27-ին, երբ Շայլոն նշում էր իր ծննդյան 14-ամյակը, նրանք ստիպված էին սահմանափակվել «Zoom» երեկույթով:

Հիշեցնենք, որ վերջերս ինդայդերները հայտնել էին, որ երկու աստղերի միջև հարաբերությունները կարգավորվել են այն բանից հետո, երբ նրանք վերջապես կարողացել են պայմանավորվել երեխաների խնամակալության հարցերի շուրջ։ Ջոլին ու Փիթն ունեն 6 երեխա՝ 18-ամյա Մադդոքսը, 16-ամյա Փաքսը, 15-ամյա Զահարան, 14-ամյա Շայլոն և 11-ամյա երկվորյակներ Վիվիենն ու Նոքսը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին

Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ռեփեր Ջիգանի հաշտության ու հարաբերությունների մասին։ Նա լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան...
Ավելին