Իվան Ուրգանտը կիսվել է կնոջ և դուստրերի հազվագյուտ լուսանկարներով - Showbiz.am

Իվան Ուրգանտը կիսվել է կնոջ և դուստրերի հազվագյուտ լուսանկարներով

By

Անցյալ շաբաթ «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագիրը արձակուրդի է մեկնել՝ մինչև հաջորդ հեռուստատեսային եթերաշրջանի մեկնարկը: Այսպիսով, նրա հաղորդավարը՝ 42-ամյա Իվան Ուրգանտը, ավելի շատ ժամանակ ունի շփվելու իր ընտանիքի հետ: Նախօրեին նա իր կնոջ՝ Նատալյա Կիկնաձեի և երեխաների հետ միասին զբոսնել է Մոսկվայում։

Հատկանշական է, որ Ուրգանտը սոցիալական ցանցերում հազվադեպ է խոսում անձնական թեմաներով և մամուլին չի պատմում ընտանիքի մասին, բայց այս անգամ նա միանգամից մի քանի թարմ կադրեր է հրապարակել իր ինստագրամյան էջում:  «Գենետիկական թեստի ամենավատ գովազդը », — իր 12-ամյա դստեր՝ Նինայի լուսանկարին կից գրել է Իվանը։

Հեռուստատեսային աստղի հետևորդները մեկնաբանություններում նշել են, որ աղջիկը մեծացել է և սկսել ավելի շատ նմանվել հայրիկին: Ըստ երկրպագուների, նրա կրտսեր դուստրը՝ Վալերիան, ով սեպտեմբերին կդառնա հինգ տարեկան, ևս գնալով Իվանին է նմանվում։

Ընտանեկան լուսանկարներում բացակայում էր միայն աղջիկների ավագ քույրը՝ 19-ամյա Էրիկան, որը Նատալյայի դուստրն է նախորդ ամուսնությունից: Իվանի խորթ դուստրը ուսանում է Նյու Յորքի Պարսոնսի դիզայնի դպրոցում, որտեղ ուսումնասիրում է ժամանակակից արվեստ և լուսանկարչություն:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ»․Եվգենի Կիսին

Armenian Assembly-ի մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր միացել է Եվգենի Կիսինը։ Նախաձեռնության Facebook սոցցանցի էջից տեղեկանում ենք,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հիմա աշխարհին պետք է մի ղեկավարություն, որը պատրաստ է դեմ ելնել էթնիկական զտմանը»․ Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը տեսաուղերձով դիմել է ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարությանը. «Այն,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը»․ ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյան

Առաջնագծում կռվի, իսկ  թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն  անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջնագծում այլ կերպ ես տանում կորստի լուրը». Գնել Սարգսյանը՝ տուն վերադառնալու և Հովհաննես Հաջինյանի զոհվելու լուրը ստանալու մասին

Դերասան Գնել Սարգսյանն օրեր առաջ հայտնել էր, որ սպասում է ճակատ մեկնելու հրամանին: Մեկնելիս, սակայն, նա որևէ գրառում չէր...
Ավելին