Այշվարիա Ռայի առողջական վիճակը վատացել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայը և նրա դուստրը վարակվել են կորոնավիրուսով:
Այժմ տեղեկություններ են տարածվել, որ դերասանուհու առողջական վիճակը վատթարացել է և նրան ու դստերը տեղափոխել են հիվանդանոց:
Այս մասին հայտնում է Ren TV -ին։

Հիշեցնենք, որ դերասանուհին դստեր հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել այն բանից հետո, ինչ պարզ է դարձել, որ նրա սկեսրայրը` Բոլիվուդի աստղ Ամիտաբհ Բաչչանը վարակված է COVID-19-ով:
COVIND-19 է ախտորոշվել նաև Ամիտաբհ Բաչչան որդու մոտ, ով համեմատաբար ավելի թեթեև է տանում հիվանդությունը: