Քանյե Ուեսթի պատմությունը «մինչև հոգու խորքը ցնցել և վշտացրել է» Քարդաշյաններին

ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու, ռեփեր Քանյե Ուեսթն ընտրողների հետ առաջին հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ինքն ու ամերիկյան Keeping Up with The Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը մտածել են հղիության արհեստական ընդհատման մասին, ինչը «խորապես ցնցել է Քարդաշյանների ընտանիքին», գրում է Daily Mail-ը։

43-ամյա ռեփերը հիշյալ մեկնաբանությունները հնչեցրել է կիրակի՝ Հարավային Կարոլինայումտեղի ունեցած իր առաջին նախագահական հանրահավաքի ժամանակ:

Նա պատմել է, որ ինքն ու իր 39-ամյա կինը՝ Քիմը, մտածել են իրենց դստեր՝ Նորթին հեռացնելու մասին, սակայն «Աստվածային ուղերձը նրան հետ է պահել այդ քայլից»։

«Եվ եթե կինս այս ելույթից հետո նույնիսկ որոշի ամուսնալուծվել, ես դրան հանգիստ կվերաբերվեմ ու կշարունակեմ երջանիկ լինել, քանի որ նա լույս աշխարհ է բերել Նորթին»,- հայտարարել է Ուեսթը:

TMZ պորտալն իր աղբյուրներին հղումով գրում է,  որ Ուեսթի քաոսային ելույթը վշտացրել ու մտահոգություն է առաջացրել Քարդաշյանների ընտանիքում, որոնք կարծում են, որ ռեփ կատարողը «պրոֆեսիոնալ օգնության կարիք ունի», քանի որ տառապում է երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նրա ընկերներն ու ընտանիքի անդամները նաև հիասթափված են, քանի որ անհանգստացած են, որ վերջինս«չի գիտակցում ընտրությունների կարևորությունը»։