«Կյանքում պետք է խաղալ միայն գլխավոր դերեր»․ Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը

«Հարազատ թշնամի», «Վերջին գործարք», «Դոմինո», «Աբելի քույրը», «Դեպի վայրէջք» և մի շարք այլ հայկական հեռուստասերիալներից և սիթքոմերից հեռուստադիտողին հայտնի դերասանուհի Մերի Հակոբյանը արդեն բավականին ժամանակ է, ինչ չի նկարահանվում նոր նախագծերում։

Դերասանուհին, սակայն, շարունակում է ակտիվ մնալ սոցցանցային իր էջերում, որտեղից էլ պարզ է դառնում, որ Մերին վերջին ամիսներին ապրում և սովորում է Մոսկվայում։

Ինստագրամյան իր էջում դերասնուհին նշել է, որ այժմ սովորում է Ս.Ա. Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսաստանյան ինստիտուտում։

Օրերս էլ Մերին նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։