Հայտնի երգիչ Դանիել Դեքերը պատրաստվում է Երևան ժամանել

Ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր Դանիել Դեքերը, ով 2015թ.-ին Հայաստանի քաղաքացիություն է ստացել, ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ պատրաստվում է Երևան գալ։

«Այս շաբաթ Երևան եմ մեկնում՝ համերաշխության համար լինելու Հայաստանի ու Արցախի հետ»,- գրել է Դեքերը։

Ավելի վաղ երգիչն իր միկրոբլոգում հրապարակել էր ամբողջ աշխարհում հայտնի դարձած Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը, ով հերոսաբար զոհվել է Արցախում։