Համացանցում հայտնվել են Ռոբերտ Դաունի Կրտսերի լուսանկարները՝ դոկտոր Դուլիթլի դերում (լուսանկարներ)

Ռոբերտ Դաունի Կրտսերն իր Ինստագրամում մի շարք լուսանկարներ է տեղադրել այն բոլոր գազանների հետ, որոնք մասնակցել են «Դոկտոր Դուլիթլի զարմանալի ճանապարհորդությունը» ֆիլմին։

Դրանցում կարելի է տեսնել ֆիլմի գլխավոր աստղին՝ Ռոբերտ Դաունի Կրտսերին, ինչպես նաև Տուտու աղվեսին (Մարիոն Քոթիյյար), Բեթսի ընձուղտին (Սելենա Գոմես), Փոլի թութակին (Էմմա Թոմփսոն), Փլիմփթոն ջայլամին (Քումեյլ Նանջիանի), Քևին սկյուռին (Քրեյգ Ռոբինսոն), Ջիփ շանը (Թոմ Հոլանդ), Դաբ-Դաբ բադին (Օքթավյա Սփենսեր), Չիչի գորիլային (Ռամի Մալեք), Բարրի վագրին (Ռեյֆ Ֆայնս) ու Յոշի սպիտակ արջին (Ջոն Սինա):

Ֆիլմը պատմում է նշանավոր դոկտորի մասին, որը բուժում էր գազաններին: Նա ուղևորվում է խորհրդավոր կղզի՝ փրկելու Անգլիայի հիվանդացած թագուհուն։