Դերասաններ Դավիթ Հակոբյանի և Նոնա Թելոյանի ամանորյա ընտանեկան ֆոտոշարքը

Դերասան ամուսիններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը ընտանեկան նոր ֆոտոշարքով են հանդես եկել։
Նոր լուսանկարները դերասանները հրապարակել են իրենց սոցցանցերում։ Ամանորյա լուսանկարներում ամուսիններին ընկերակցել է նաև իրենց որդին։

Նշենք, որ ամուսիններն աշխատում են «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունում, ամեն անգամ նոր պատմություններ են նկարահանում, հետեւաբար, ներկայանում են տարբեր կերպարներով:

Լուսանկարներում ընտանիքը տոնածառի կողքին է՝ ջերմ գրկախառնված: «Մենք սիրում ենք քեզ»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է դերասանուհին։