Եղեռնի հիշատակի օրվան նվիրված առաջին անգամ Ծիծեռնակաբերդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր ենք ունենալու։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով` այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում նախատեսվում է մոտ 60 ելույթ, որը կապահովեն շուրջ 160 մասնակիցներ։
Ելույթ կունենան սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը` իր երգչախմբերով և նվագախմբերով, լարային քառյակներ, ճանաչված օպերային երգիչներ և այլք։ Ամբողջ ծրագիրը լինելու է բազմաժանր՝ սկսած ժողովրդական երգ-երաժշտությունից մինչև միջնադարյան երաժշտության ջազային մշակում։
Նշենք, որ սկսած առավոտյան 8-ից Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցները կարող են 1915 կարճ համարին ուղարկել sms հաղորդագրություն և երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունը` ապահովելով իրենց խորհրդանշական մասնակցությունը։