Վերա Բրեժնևան կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե որքան է նիհարել

Երգչուհի Վերա Բրեժնևան իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով, որը հիացրել ու նաև զարմացրել է երկրպագուներին։
38-ամյա երգչուհին ավելի է նիհարել, ինչն անգամ ինչ-որ չափով անհանգստացրել է երկրպագուներին, չէ՞ որ երգչուհին երբեք չի ունեցել ավելորդ քաշ և նիհարելը նրա դեպքում անիմաստ է։
Լուսանկարում համարձակ լողազգեստի շնորհիվ երևում են երգչուհու բարեմասնությունները։

Ինստագրամյան հետևորդներից մի քանիսը բացասական մեկնաբանություններ են գրել՝ խորհուրդ տալով Բրեժնևային չմերկանալ ու պահել գեղեցիկ մարմինը միայն ամուսնու համար։
Բրեժնևան անտարբեր չի անցել հետևորդների բացասական կարծիքների կողքով և որոշել է պատասխանել։
«Այո, ես քարոզում եմ առողջ կյանք, առողջ սնունդ, առողջ մարմին ու սեր սեփական մարմնի նկատմամբ։Երևի ձեզ դժվար է դա պատկերացնելը»,- գրել է երգչուհին։