Բրիթնի Սփիրսը պարտվել է դատարանում․ մանրամասներ

38-ամյա Բրիթնի Սփիրսի փաստաբանների ջանքերը երգչուհու հորը՝ Ջեյմսին խնամակալությունից զրկելու համար, դեռևս հաջողությունով չեն պսակվում: Դռնփակ դատական նիստի ժամանակ դատարանը որոշում է կայացրել, որ Ջեյմս Սփիրսը կմնա դստեր խնամակալը մինչև 2021 թվականի փետրվարը: Այժմ փոփ աստղի փաստաբանները պատրաստվում են ապագայում փոխել այդ որոշումը:

Հանդիպմանը մասնակցել են Բրիթնիի ծնողները և չորս փաստաբաններ: Աստղի ներկայացուցիչները հիշեցրել են այն, ինչ արդեն ասվել էր․ երգչուհին ցանկանում է որպես իր խնամակալ տեսնել իր օգնական Ջոդի Մոնտգոմերին, որին Ջեյմսը ժամանակավորապես փոխանցեցլ էր Բրիթնիի խնամակալությունը: Բրիթնիի փաստաբանները հայտարարել են, որ մտադիր են Ջեյմսին զրկել դստեր բոլոր ֆինանսական միջոցները կառավարելու հնարավորությունից։