Ո՞վ է Նինա Դոբրևի նոր սիրեցյալը

Թվում է, թե «Վամպիրի օրագրերը» սերիալի 31-ամյա աստղ Նինա Դոբրևի անձնական կյանքը կարգավորվել է։ Դերասանուհու նոր ընտրյալն է դարձել 33-ամյա ամերիկացի սնոուբորդիստ և օլիմպիական եռակի չեմպիոն Շոն Ուայթը: Կարծես թե սիրահարների միջև ամեն ինչ բավականին լուրջ է, քանի որ նրանք գնացել են միասին հանգստանալու:
Այսպես, օրերս պապարացիները զույգին լուսանկարել են Մեքսիկական Տուլում հանգստավայրի լողափերից մեկում։ Նինան և Շոնը չէին կարողանում թաքցնել իրենց ուժեղ զգացմունքները և լիարժեք վայելում էին միմյանց ներկայությունը. միասին վոլեյբոլ էին խաղում, ծիծաղում, հանգստանում էին և քնքշորեն գրկախառնվում:

Ի դեպ, Նինայի նոր ընտրյալը նաև սկսնակ դերասան է․ նա խաղացել է Ջասթին Թիմբերլեյքի և Միլա Կունիսի «Ընկերական սեքս» կատակերգության մեջ:
Հիշեցնենք, որ Դոբրևի և Ուայթի սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են այս տարվա մարտին: Այդ ժամանակ զույգին տեսել են հեծանվային զբոսանքի ժամանակ, որի ընթացքում նրանք կրքոտ համբուրվում էին։
Մինչ այդ դերասանուհին կես տարի հարաբերություններ է ունեցել 33-ամյա ռեժիսոր և սցենարիստ Հրանտ Մելոնի հետ։ Նինայի սիրեցյալների թվում են նաև դերասաններ Գլեն Փաուելը և «Վամպիրի օրագրերը» սերիալում իր գործընկեր Յեն Սոմերհոլդերը: