Սելենա Գոմեսը խոսել է իր հոգեկան խնդրի և դրա հաղթահարման մասին

28-ամյա Սելենա Գոմեսը նախկինում բազմիցս անկեղծ պատմել է երկրպագուներին խուճապային հարձակումների և երկարատև դեպրեսիաների մասին, որոնցով նա տառապում է: Այս շաբաթ երգչուհին հերթական անգամ անդրադարձել է հոգեկան առողջությանը։ Աստղը խոստովանել է, որ երկար ժամանակ տառապում էր այն պատճառով, որ բժիշկները չէին կարողանում նրան ճիշտ ախտորոշում տալ: Միայն որոշ ժամանակ անց նա իմացավ, որ երկբևեռ խանգարում ունի:
«Այս թեման ինձ շատ հարազատ է։ Ես միշտ ազնիվ եմ եղել իմ հոգեկան առողջության վերաբերյալ խոսելիս, որովհետև հասկանում էի, որ անպայման պետք է կիսվեմ դրանով: Ես գիտեմ, որ նմանատիպ խնդիրներ ունեցող շատ մարդկանց վրա դեռ խարան է կախված, և նրանք նույնիսկ չգիտեն իրենց ախտորոշումը: Դա շատ զայրացնում է, քանի որ նման պահերին դուք գիտակցում եք, թե որքան միայնակ եք: Դու քեզ խելագար ես զգում ու մտածում ես`ինչու ուրիշ մարդիկ չեն զգում այն, ինչ ես եմ զգում»,-ասել է Սելենան:

Գոմեսը նաև կոչ է արել իր բոլոր երկրպագուներին լրջորեն մոտենալ հոգեկան առողջության հարցերին և խոստովանել է, որ ինքնամեկուսացման շրջանում իրեն շատ դժվար էր հաղթահարել իր խնդիրները: Աստղը նաև շնորհակալություն է հայտնել իր ամբողջ ընտանիքին և մտերիմ ընկերներին, որոնք օգնել են նրան արժանապատվորեն անցնել այդ փորձությունների միջով:
«Պարզապես ուզում եմ ասել, որ այդ ամենի միջով չէի անցնի առանց իմ ընտանիքի ու ընկերների։ Ես կարծում եմ, որ մտերիմների հետ շփումն ու կապն օգնում է ինձ առողջ մնալ։ Եվ ես շատ եմ սիրում զբոսնել, ժամանակ անցկացնել բնության գրկում: Հնչում է բավականին սովորական, բայց դա, իրոք, աշխատում»,- եզրափակել է իր խոսքը երգչուհին: