Հարրի Սթայլսը կնկարահանվի Օլիվիա Ուայլդի նոր ֆիլմում․ մանրամասներ

Հարի Սթայլսը նկարահանվելու է «Don’t Worry Darling» ֆիլմում, որն արտադրում է «New Line Cinema»-ն: Երգիչը կփոխարինի Շայա Լաբաֆին, որը նախապես ընտրվել էր նախագծի համար և հրաժարվել նկարահանումներից՝ դրանց ու իր ժամանակային գրաֆիկի անհամապատասխանության պատճառով:

Թրիլերի ռեժիսորը Օլիվիա Ուայլդն է: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1950-ական թվականներին՝ մեկուսացված ուտոպիական համայնքում։ Սցենարի հեղինակը Քեթի Սիլբերմանն է, ով Օլիվիա Ուայլդի հետ աշխատել է այլ ֆիլմերի վրա։