«Ուրախ 1-ամյակ, իմ սեր»․ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նշում են ամուսնության 1-ամյակը

Դերասան-ամուսիններ Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանն այսօր նշում են իրենց ամուսնության 1-ամյակը:
Այդ առթիվ Սոֆյան Ինտագրամի իր էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել ու մակագրել. «Ուրախ 1-ամյակ, իմ սեր»:
Նշենք, որ համատեղ կյանքի առաջին տարին կոչվում է Չթե հարսանիք:  Անվանումը բացատրվում է նրանով, որ ամուսնական մեկ տարվա ընթացքում ամուսիններն արդեն հասցրել են ծանոթանալ կենցաղային մանրուքների հետ, արդեն անցել են որոշակի փորձություններ, սովորել են դրանք հաղթահարել միասին:
Հաճախ առաջին տարեդարձի ժամանակ բացվում է հարսանեկան շամպայններից մեկը: Հայաստանում, ավելի հաճախ, պահում են հարսանեկան կոնյակ կամ գինի, որը բացվում է  ընտանիքի առաջին ծննդյան օրը, կամ առաջնեկի լույս աշխարհ գալուց: