Անգլիական թագուհի Աննա Բոլեյնի կերպարը կխաղա սևամորթ դերասանուհին

Բրիտանական հեռուստաընկերության սերիալի հեղինակներն անսպասելի որոշում են կայացրել։ «Աննա Բոլեյնի անկումը» ենթադրվող անվանումով ֆիլմում գլխավոր դերը կկատարի սևամորթ դերասանուհի Ջոդի Թերներ-Սմիթը, ով մեծացել է Ճամայկայից եկածների ընտանիքում:

Տեղեկությունն այն մասին, որ 16-րդ դարի Անգլիայի թագուհու դերը տրվել է 34-ամյա Թըրներ-Սմիթին, հայտնվել է անցյալ տարվա աշնանը, սակայն համաճարակը խառնել է ռեժիսորի խաղաքարտերը․ նկարահանումները հետաձգվել են և սերիալի մասին գրեթե մոռացել են:

Հրապարակվել են նկարահանման հրապարակի առաջին լուսանկարները  և թեման կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել սոցիալական ցանցերում, ընդ որում՝ ոչ միայն մեծ Բրիտանիայում, այլև դրա սահմաններից դուրս:

Սերիալում գլխավոր հերոսուհու դերակատարից բացի, ներկա են նաև այլ սևամորթ դերասաններ, սոցցանցերի օգտատերերը նշում են, որ «Հենրի VIII-ի կառավարման օրոք նման բան պատկերացնել գրեթե անհնար է»:

Այդուհանդերձ, սցենարիստ Իվ Հեդերվիկը նշել է, որ ֆիլմը կնկարահանվի ոչ թե պատմական դրամայի ժանրում, այլ հոգեբանական թրիլլերի, որը լույս կսփռի «բռնապետական նահապետական հասարակությունում» Աննա Բոլեյնի գոյատևման համար մղվող պայքարին:

Աննա Բոլեյնն Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի երկրորդ կինն էր և իշխող երկրորդ թագուհու՝ Եղիսաբեթ I-ի մայրը:

Ժամանակակիցները, որոնք նկարագրում էին Աննայի արտաքինը, միաձայն համակարծիք էին նրա գրավչության հետ կապված՝ չնայած մաշկի մուգ գույնին։

Աննան չկարողացավ ամուսնուն նվիրել երկար սպասված ժառանգորդին, ինչից օգտվեցին նրա հակառակորդները՝ նրան զրպարտելով ու մեղադրելով դավաճանության մեջ։

1536 թվականի մայիսի 17-ին Աննա Բոլեյնին մահապատժի ենթարկեցին գլխատմամբ, որով Հենրի VIII-ը ողորմությամբ փոխարինեց խարույկի վրա այրումը։

Բրիտանիայի համար անսպասելի դերերում սևամորթ դերասանուհիները հազվադեպ հանդեպող չեն։ Այս տարվա հունվարին ռուսալեզու սոցցանցերի օգտատերերը բուռն քննարկում էին բրիտանական մեկ այլ նախագիծ՝ «Աննա Կարենինա» բեմադրությունը, որի գլխավոր դերը կատարել է նիգերիացի դերասանուհի Օնի Ուհիարան: