Ո՞ւմ հետ է հանդիպում երգչուհի Պոլինա Գագարինան

Ռուս երգչուհի Պոլինա Գագարինան հանդիպում է ամուսնացած ձայնային պրոդյուսեր Վլադիմիր Չինյաևի հետ։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել են արտիստի գործընկերները։
Պոլինան ընկերոջ և երեխաների հետ հանգստացել է Մալդիվներում։ Սակայն նրա սիրելին ապրել է առանձին վիլլայում։ Գործընկերների խոսքով՝ զույգն այժմ միասին չի ապրում։ Գագարինան ձայնային պրոդյուսերի հետ համագործակցում է արդեն երեք տարի։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ տարածվեցին արտիստի ու նրա տնօրենի՝ Անդրեյ Մուխաչևի սիրավեպի մասին։ Սակայն նրա ծանոթները հերքել են այդ տեղեկությունը։ Նրանց խոսքով՝ Անդրեյն ու Պոլինան պարզապես ընկերներ են։
«Գագարինայի ու նրա տնօրենի հարաբերությունների մասին տեղեկությունները հիմարություն են։ Նա երջանիկ է այլ տղամարդու կողքին»,- պնդում են աստղի գործընկերները։