Վիկտորյա Բոնյան ցանկանում է Պետդումայի պատգամավոր դառնալ

«Դոմ 2»-ի նախկին մասնակից, հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան հայտարարել է, որ կարող էր ընտրվել Պետական դումայում Զաբայկալյան երկրամասից։ Այս մասին նա հայտնել է յութուբյան «Лучше-правду» շոուի ընթացքում։

Հաղորդավարուհին հայտարարել է, որ լավ գիտի այն վայրերի խնդիրների մասին, ուր ծնվել է։ «Միայն ապրելով այդ քաղաքում, ամենը քեզ վրա զգալով՝ կարող ես հասկանալ, թե ինչի միջով է անցնում մեր երիտասարդությունը։ Սարսափելի բաներ են եղել»,- հայտարարել է Բոնյան։ Նրա խոսքով՝ հայրենի Կրասնոկամենսկ քաղաքի կողքին բանտարկյալների բնակավայրեր են եղել։

Բոնյան ընդգծել է, որ պատգամավոր դառնալով՝ ինքը կցանկանար առանձնակի ուշադրություն հատկացնել երիտասարդության սպորտային զարգացմանը։ «Եթե ինձ 200 մլն եվրո տային այն Զաբայկալյան երկրամասում ծախսելու առաջադրանքով, ես ինչ-որ լավ ակադեմիաներ կբացեի»,- ասել է նա։