«Շնորհավոր ծնունդդ, իմ մեծ աղջիկ». Դավիթ Աղաջանյանը շնորհավորել է կնոջ տարեդարձը

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն այսօր նշում է 31-ամյակը: Այդ առթիվ կնոջը շնորհավորել և գրառում է կատարել դերասան Դավիթ Աղաջանյանը:

«Շնորհավոր ծնունդդ, իմ մեծ աղջիկ: Միշտ ժպտա»,- գրել է նա:

Այս տարի Աննան առաջին անգամ է ծննդյան օրը դիմավորում դստեր՝ Կարինայի հետ: Աննայի և Դավթի առաջնեկը ծնվել է հուլիսին:

Հիշեցնենք, որ Աննան նախորդ տարի մեծ շուքով էր նշել 30-ամյակը, հենց այդ օրն էլ ապագա փոքրիկին նվիրված Baby Shower էր կազմակերպել:

Հավելենք, որ Աննան ու Դավիթը ամուսնացած են 2018 թվականից: