Քիմ Քարդաշյանը մասնակցել է Dolce & Gabbana-ի առցանց ցուցադրությանը. լուսանկարներ

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Dolce & Gabbana նորաձևության տան 2021 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի առցանց ցուցադրությանը, գրում է Daily Mail-ը։
Միջոցառմանը 40-ամյա իրապատում շոուի աստղը ներկայացրել է նորաձևության տան սև ներքնաշորերը:
Նա իր տեսքն ամբողջացրել է երկար ձեռնոցներով, գեղեցիկ աքսեսուարներով և մուգ դիմահարդարմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ անհայտ անձը ներխուժել է Քիմ Քարդաշյանի՝ Կալիֆոռնիայում գտնվող առանձնատուն:
Նշվում է, որ 24-ամյա երիտասարդը նախօրեին կարողացել է ներթափանցել Քարդաշյանի՝ Հիդն Հիլզ թաղամասում գտնվող 60 մլն դոլար արժողությամբ առանձնատան տարածք։
TMZ-ի տվյալներով՝ անվտանգության աշխատակիցները կարողացել են կանխել առանձնատուն նրա մուտքը և վնասազերծել են հենց դարպասների մոտ։