Մեգան Մարքլը թագավորական ընտանիքին մեղադրել է իրենց մասին ստեր տարածելու մեջ

Ամերիկացի հաղորդավար Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Մեգան Մարքլը պատմում է ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են իրեն վերաբերվել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, Սասեքսի դքսուհին նշել է, որ Բուքինգհեմյան պալատը չի կարող ակնկալել, որ ինքն ու արքայազն Հարին լուռ կմնան, եթե «կեղծիք է տարածում իրենց մասին»:

«Չգիտեմ, թե ինչպես են պատկերացնում, որ այս ամենից հետո մենք լռություն կպահպանենք, թեև թագավորական ընտանիքն ակտիվորեն ստեր է տարածում մեր մասին: Եվ եթե մենք ռիսկի ենք դիմում ինչ-որ բան կորցնել… Ինչ արած, մենք արդեն շատ բան ենք կորցրել»,- ասել է Մեգանը:

Հարցազրույցից հետո տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ դքսուհին ծաղրել է թագավորական ընտանիքի աշխատակիցներին, որից հետո Բրիտանիայում հետաքննություն է սկվել այդ հարցով:

Ավելի վաղ արքայազն Հարին հարցազրույց էր տվել Ջեյմս Կորդենին և պատմել, որ ստիպված է եղել մեկնել ԱՄՆ, որպեսզի հոգեկան խնդիրներ ձեռք չբերի: Վերջինս նշել էր, որ մեկնելու պատճառը պարբերականներում իրենց մասին արվող հրապարակումներն էին: