Փողի ու փառքի հետևից ընկնելով` մի մոռացեք կարևորի մասին. Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում դուստրերի՝ Յանայի և Եվայի հետ է։

«Արագ են մեծանում երեխաները և ընդհանրապես կյանքն է արագ հոսում։Արդեն դժվար է գրկել նրանց։Մի տեսակ հուզիչ է գիտակցել, որ գալու է օրը, երբ ձագուկներդ թևերը կբացեն ու կճախրեն դեպի սեփական ճշմարտություն։
Բայց մինչ այդ դու կարող ես ամեն վարկյանը կանգնեցնել և հավերժացնել։
Փողի ու փառքի հետևից ընկնելով մի մոռացեք կարևորի մասին»,- գրել է դերասանը։

Նշենք, որ դերասանը կնոջ և երեխաների հետ արդեն տևական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, թե  ընտանիքը ինչքան կմնա Ամերիկայում, զույգը հստակ չի որոշել։