Ինչո՞ւ են գրառումներս հաճախ անգլալեզու․ Սիրուշոն գրառում է կատարել

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել, որին կից նաև գրառում է կատարել՝ անդրադառնալով իր անգլալաեզու ստատուսներին։

«Ինչո՞ւ են գրառումներս հաճախ անգլալեզու։ Քանի որ ունեմ տարբեր ազգերի հետևորդներ ու երկրպագուներ և փորձում եմ նրանց էլ ծանոթացնել մեր երկրի ու մշակույթի հետ։ #շատպարզ»,- գրել է Սիրուշոն։

Լուսանկարում երգչուհին հայկական զարդանախշերով շարֆ է կրում, Սիրուշոյի կերպարից անպակաս են նաև Pregomesh-ի զարդերը։