Հրապարակվել է աշխարհի ամենասեքսուալ ճաղատ տղամարդկանց ցանկը

Տղամարդիկ այլևս կարող են չվախենալ ճաղատանալուց: Պարզվում է՝ կանայք ճաղատ տղամարդկանց շատ սեքսուալ են համարում: Զարմանալի էլ չէ. ամենասեքսուալ հայտնիները չեն կարող հպարտանալ փարթամ մազերով:
Հետազոտողները վերլուծել են բլոգերն ու «Google» որոնողական համակարգի հաշվետվությունները, և դրանց համաձայն՝ աշխարհի ամենասեքսուալ ճաղատ տղամարդ են անվանել արքայազն Ուիլյամին։ Նա առաջ է անցել նույնիսկ Մայք Թայսոնից և Ջեյսոն Սթեթհեմից։

Քեմբրիջի 38-ամյա դուքսը որպես «սեքսուալ»  նկարագրվել  է 17,6 միլիոն անգամ, իսկ երկրորդ տեղում 54-ամյա բռնցքամարտիկ Մայք Թայսոնն է. նրա գրավչությունը համացանցում նշվել են 8,8 միլիոն անգամ։ Առաջատարների եռյակը եզրափակել է Ջեյսոն Սթեթհեմը՝ 7,4 միլիոն հիշատակմամբ։

Աշխարհի ամենասեքսուալ ճաղատ տղամարդկանց տասնյակում հայտնվել են նաև ռեփեր Pitbull-ը՝ 5,4 միլիոն, բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը՝ 5,3 միլիոն, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը՝ 4,3 միլիոն, Տասնյակը եզրափակում են «Ֆորսաժի» աստղ Դուեյն Ջոնսոնը՝ 2,6 միլիոն և Վին Դիզելը՝ 2,3 միլիոն հիշատակում։