«Միայն մի տարբերակ կա նոր կյանք սկսելու․․․»․ Լիա Զախարյանի նոր լուսանկարներն ու խորհրդավոր գրառումը

Դերասանուհի Լիա Զախարյանը, ով հաճախ է նոր լուսանկարներ ներկայացնում Ինստագրամի իր օգտահաշվում, հերթական ֆոտոշարքից կադրեր է ներկայացրել, որին կից գրառում է արել կյանքի և փոփոխությունների մասին.«Արդյոք ես պատրա՞ստ եմ փոխելու իմ կյանքը, արդյոք ես պատրա՞ստ եմ փոխվելու։
Նույնիսկ եթե ձեր կյանքի մի օրը նման է մյուսին, դրանում որևէ լավ բան չկա։ Ամեն պահի, ամեն շնչի հետ մարդը պետք է զարգանա։ Միայն մի տարբերակ կա նոր կյանք սկսելու․․․»։