Քոնան Օ’Բրայենը հայտնել է հանրահայտ The Tonight Show with Conan O’Brien շոուի ավարտի մասին (տեսանյութեր)

Ամերիկացի հայտնի հաղորդավար, պրոդյուսեր, «Սիմփսոններ» մուլտսերիալի սցենարիստներից մեկը՝ Քոնան Օ’Բրայենը, նախօրեին պաշտոնապես հայտարարել է TBS հեռուստաալիքով հեռարձակվող The Tonight Show with Conan O’Brien շոուի ավարտի մասին, հաղորդում է Deadline-ը։

Հաղորդավարը հայտնել է, որ շոուի վերջին եթերը կհեռարձակվի հունիսի 24-ին, որի ընթացքում կցուցադրվեն վերջին 11 տարվա ընթացքում իր սիրելի դրագները, ինչպես նաև կլինեն հատուկ հյուրեր:

TBS հեռուստաալիքում The Tonight Show with Conan O’Brien շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերին, սակայն Օ’Բրայենի՝ որպես երեկոյան թոք շոուի հաղորդավարի կարիերան սկսվել է 1993 թվականին՝ NBC հեռուստաալիքում։

Օ’Բրայենը, որն իր հաղորդման շրջանակում եղել է մի շարք երկրներում, 2015-ին իր հայազգի օգնականի՝ Սոնա Մովսեսյանի հետ այցելել էր նաև Հայաստան։