Բիլլի Այլիշն իր հիշողությունների մասին պատմող գիրք է թողարկել

Երգչուհի Բիլլի Այլիշը հուշերի գիրք է թողարկել, այդ մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջում:

Երգչուհին մի տեղում է հավաքել անձնական լուսանկարներ, որոնք արվել են տարբեր ժամանակներում, ինչպես նաև ձայնագրություն է ձայնագրել՝ պատմելով, թե ինչ է թաքնված դրանցից մի քանիսի հետևում:

«Այս գրքի յուրաքանչյուր լուսանկար ես անձամբ եմ ընտրել և շտապում եմ ձեզ հետ կիսվել ինձ համար շատ կարևոր հիշողություններով։ Այնքան շատ լուսանկարներ կան, որոնք դուք չեք տեսել, դրանք բոլորն հավաքվել են սիրով»,- ինստագրամյան էջում գրել է Բիլլի Այլիշը։

Երգչուհուն համաշխարհային ճանաչում է բերել «Ocean Eyes» երգը, որը թողարկվել է 2016 թվականին։ 2020-ին նա հաղթել է «Գրեմմի» երաժշտական փառատոնի բոլոր հիմնական անվանակարգերում: Հայտնի է, որ Բիլլի Այլիշի նոր ալբոմը կոչվելու է «Happier than ever», և թողարկվելու է 2021 թվականի հուլիսի 30-ին։