Հրապարակվել է Արիանա Գրանդեի կալվածքի լուսանկարները, որտեղ կայացել է երգչուհու ամուսնական արարողությունը

Հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի ամուսնությունը, որն անցել է նեղ ընտանեկան միջավայրում, կայացել է երգչուհուն պատկանող 6,75 միլիոն դոլար արժեցող կալվածքում՝ Մոնտեսիտոյում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

27-ամյա Արիանա Գրանդեն և 25-ամյա Դալթոն Գոմեսն իրենց հարսանեկան արարողությունը կազմակերպել են կալվածքում, որը երգչուհին 6,75 միլիոն դոլարով գնել է հայտնի հաղորդավար Էլեն Դեջեներեսից և նրա զուգընկերուհի Փորշա դե Ռոսիից՝ 2020 թվականի հունիսին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Արիանա Գրանդեն և նրա փեսացուն՝ անշարժ գույքի գործակալ Դալթոն Գոմեսն ամուսնացել են՝ ընտանեկան միջավայրում։ Գրանդեն և Գոմեսն իրենց նշանադրության մասին հայտնել էին նախորդ տարվա դեկտեմբերն, իսկ իրենց հարաբերությունները հանրայնացրել էին Stuck with U երգի տեսահոլովակի միջոցով։

Նշենք, որ երգչուհին նախկինում նշանադրված է եղել կատակերգու Փիթ Դեյվիդսոնի հետ։