Ռուս երգչուհու ելույթը Եվրատեսիլ 2021-ի կիսաեզրափակչին հուզել է հանդիսատեսին

«Եվրատեսիլ  2021»-ի կիսաեզրափակչում ռուս երգչուհի Մանիժայի ելույթը հանդիսատեսը շատ է հավանել: YouTube-ում հրապարակվել է նրա կատարման տեսանյութը:

Երեքշաբթի օրը տեղի ունեցավ միջոցառման առաջին կիսաեզրափակիչը: Տասնվեց երկրների ներկայացուցիչներ պայքարեցին եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Մանիժան կատարեց «Ռուս կին» երգը և դուրս եկավ միջազգային մրցույթի եզրափակիչ: