Սթիվեն Սոդերբերգը նոր ֆիլմ է նկարահանել

Թողարկվել է Սթիվեն Սոդերբերգի «Առանց կտրուկ շարժումների» քրեական դրամայի թիզերը. հայտնում է Deadline-ը:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1954 թվականին՝ Դեթրոյթում։ Գլխավոր հերոսները հանցագործներ են, ովքեր հավատում են, որ իրենց պատվիրել են ոչնչով աչքի չընկնող փաստաթղթեր գողանալ: Սակայն նրանց կողոպուտի ծրագիրը ձախողվում է, և նրանք որոշում են պարզել, թե ովքեր և ինչու են իրականում վարձել իրենց:
Ֆիլմում նկարահանվել են Դոն Չիդլը, Բենիսիո դել Տորոն, Դևիդ Հարբորը, Բրենդան Ֆրեյզերը, Կիրան Կալկինը և ուրիշներ:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի հունիսի 18-ին՝ «Թրայբեկա» կինոփառատոնում: