«Կեղծ պատմություն է»․ Քիմ Քարդաշյանը հերքել է իրեն վերագրվող սիրավեպը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հերքել է ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ընկերոջ հետ հարաբերությունների մասին լուրերը, հաղորդում է People ամսագիրը։

Instagram-ի «սթորի» հատվածում երկրպագուների հետ հարցուպատասխանի ժամանակ 40-ամյա Քարդաշյանը հայտնել է՝ իր և 45-ամյա երաժիշտ Թրևիս Բարքերի միջև «ընկերական հարաբերություններից բացի ոչինչ չկա և չի եղել»։

Երկրպագուներից մեկի հարցին, թե «երբևէ հանդիպել է Բարքերի հետ», Քարդաշյանը գրել է․ «Ո՛չ, կեղծ պատմություն է։ Մենք արդեն երկար տարիներ է, ինչ ընկերներ ենք և ես երջանիկ եմ նրա և Քորթնիի համար»։

Նշենք, որ վերջին շրջանում ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Բարքերը նախքան Քորթնի Քարդաշյանի հետ հանդիպելը, տարիներ առաջ սիրային հարաբերություններ է ունեցել Քիմ Քարդաշյանի հետ։