Բեյոնսեն և Jay-Z-ն դարձել են աշխարհի ամենաթանկ ավտոմեքենայի սեփականատերը․ լուսանկար

Բեյոնսեն և Jay-Z-ն, ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների, Rolls-Royce-ից 28 մլն դոլարով մոդել են պատվիրել և դարձել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենայի սեփականատերը: Այսպիսով, զույգը դարձել է նման էլիտար տրանսպորտային միջոցի առաջին սեփականատերը։

Boat Tail-ը վաճառքի է հանվել ոչ այնքան վաղուց և շատ սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 3 մոդել:
Մեքենաները տեխնիկները հավաքել են ձեռքով, իսկ յուրաքանչյուր մանրուք պատրաստվել էր բացառիկ ձևաչափով։ Մոդելը շուկա թողարկելու համար ընկերությունից պահանջվել է մոտ 4 տարի։