Հայտնի է՝ ով կարժանանա Կաննում «Ոսկե արմավենի» հատուկ մրցանակին

Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր, Օսկարի կրկնակի դափնեկիր Ջոդի Ֆոսթերը Կաննի 74-րդ կինոփառատոնին կստանա պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ»: Մրցանակը նրան կտրվի «ստեղծագործական փայլուն ուղու, անձնական որակների և մեր ժամանակի հիմնական խնդիրների լուսաբանման համար»: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը:

«Կաննը փառատոն է, որին ես շատ բան եմ պարտական: Նա ամբողջովին փոխեց իմ կյանքը», – ասել է Ֆոսթերը:

Յոթ կինոնկարներ, որոնց նկարահանումներին մասնակցել է Ֆոսթերը, տարբեր ժամանակներում ներկայացվել են Կաննի կինոփառատոնում: Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ» ֆիլմը դարձել է նրա կարիերայում առաջինը, որը ցուցադրվել է և անմիջապես ստացել գլխավոր մրցանակը:

Կաննի կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 6-17-ը, ժյուրիի նախագահն է ռեժիսոր Սայք Լին: