Էդգար Իգիթյանը հայր է դարձել․ հայտնի է երեխայի սեռն ու անունը

Լույս աշխարհ է եկել դերասան Էդգար Իգիթյանի և նրա կնոջ՝ Լուսինեի առջնեկը։ Զույգը որդի է ունեցել։ Այս մասին դերասանը հայտնել է սոցցանցերի իր էջերում։
Երիտասարդ ծնողները երեխային Լեոն անունն են տվել։

«16.06.21
Ծնունդդ շնորհավոր տղես, Լեոն Իգիթյան:
Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է դերասանը։

Նշենք, որ զույգն ամուսնացած է 2018 թվականից։