Ինչպես է Էդգար Իգիթյանը դիմավորել կնոջն ու նորածին որդուն հիվանդանոցից դուրս գրվելիս (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասան Էդգար Իգիթյանը հայր է դարձել։ Նա և կինը՝ Լուսինեն, որդի են ունեցել, որին տվել են Լեոն անունը։ Էդգարն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է դիմավորել կնոջն և բալիկին հիվանդանոցից դուրս գրվելիս։

Սա Էդգարի և որդու առաջին հանդիպումն էր, քանի որ սահմանափակումների պատճառով նա չէր կարող ավելի վաղ տեսակցել որդուն։

«Արժեր ապրել այս աննկարագրելի ակնթարթի համար. հարազատ հոտ, այս հոտը չեմ փոխի աշխարհում ոչ մի բանի հետ։ Մեր մեծ սիրուց ծնված Լեոնս, Աստված օրհնի քո ծնունդը, տղես։ Շնորհակալ եմ քեզ, սերս»,- տեսանյութին կից գրել է Էդգարը։

Ավելի վաղ դերասանը, խոսելով որդու անվան ընտրության մասին, նշել էր․ «Ուզում էինք տարբերվող անուն լինի։ Երկար ուսումնասիրում էինք տարբերակները, Լեոնը երկուսիս էլ միանգամից դուր եկավ, նաև հետաքրքիր բացվում է` Լուսինեի, Էդգարի որդի։ Ինձ համար հենց տղայի անուն է։ Համանուն ֆիլմն էլ շատ եմ սիրում, տպավորված եմ տղամարդկային կերպարով»։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от † (@ed.igityan)