Տարօրինակ լողազգեստ. Պետրոսյանի երիտասարդ կնոջ լուսանկարը բուռն արձագանքի է արժանացել

Ռուսաստանցի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, իր հանգստից լուսանկար է հրապարակել, որում նա արտասովոր, եթե չասենք, տարօրինակ լողազգեստով է։

Սև լողազգեստի վրա ժապավենաձև մակարոններ են պատկերված։ Ընդ որում` երկու մակարոնները հենց կրծքերի վրա են։ Տատյանան` գլխարկը գլխին, նստած է օվկիանոսի ափին։

«Ես ոչ միայն շատ պայուսակներ ունեմ, այլև լողազգեստներ»,- լուսանկարին կից գրել է նա։

Օրեր առաջ Բրուխունովան ցուցադրել էր զվարճալի թութակներով լողազգեստը։

Հետևորդները գնահատել էին նրա բարձր կուրծքն ու շքեղ ազդրերը։

«Չնաշխարհիկ գեղեցկուհի։ Այնքան թեթև ու նուրբ է։ Ինչ զվարճալի լողազգեստ է։ Գեղեցիկ եք։ Նրբագեղ կազմվածք ունեք։ Լողազգեստը հիասքանչ է, հատկապես վերևի մասը»,- լուսանկարը մեկնաբանել են օգտատերերը։

Ավելի վաղ Տատյանա Բրուխունովան անձնական բլոգում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է զբոսնում մոտորանավակով։ Նա Պետրոսյանի հետ օվկիանոս էր դուրս եկել` դելֆիններին դիտելու։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)