Սան Սեբաստիան կինոփառատոնում մրցանակների հանձնման կարգը կփոխվի

Կփոխվի Սան Սեբաստիան կինոփառատոնում մրցանակների հանձնման կարգը: Կազմակերպիչները մտադիր են «լավագույն դեր» մրցանակը հանձնելիս չխախտել գենդերային հավասարությունը և փոխել «դերասաններ և դերասանուհիներ» անջատման սկզբունքը. այս մասին ասված է ստուգատեսի պաշտոնական հայտարարության մեջ:

Այսուհետ ժյուրին կգնահատի արտիստների աշխատանքը՝ անկախ սեռից։ Սան Սեբաստիանում կսկսեն հանձնել երկու միասնական մրցանակներ  գլխավոր դերի և երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար, որոնք կարող են ստանալ և՛ տղամարդիկ, և՛ կանայք:

«Այդ փոփոխությունները գալիս են այն համոզմունքից, որ մարդու սեռը՝ որպես սոցիալական և քաղաքական կառուցվածք, պետք է դադարի դերասանական վարպետության գնահատման չափանիշ համարվել»,- հայտնբում են փառատոնի կազմկոմիտեից: