«Ցանկանում էր թռցնել իմ իրերը». Քիմ Քարդաշյանը 3-ամյա դստեր մասնակցությամբ ուշագրավ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

SEPTEMBER 16th 2020: Kim Kardashian West and other high profile celebrities are boycotting Instagram in protest against parent company Facebook's handling of misinformation and hate. - File Photo by: zz/John Nacion/STAR MAX/IPx 2019 11/6/19 Kim Kardashian West at the WSJ. Magazine 2019 Innovator Awards held at The Museum of Modern Art on November 6, 2019 in New York City. (NYC)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ուշագրավ լուսանկար` ցույց տալով կաշիկների և պայուսակների ահռելի պահարան փոքրիկ այցելուին՝  կրտսեր դստերը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա հեռուստաաստղը հրապարակել է դստեր՝ Չիկագոյի լուսանկարը՝ Հիդըն Հիլզում գտնվող 60 միլիոն դոլար արժողությամբ իր տնից։ Լուսանկարներում 3-ամյա Չիկագոն մտել է մայրիկը զգեստապահարանն ու փորձել դուրս հանել փոքրիկ վարդագույն պայուսակը։

Լուսանկարին կից SKIMS, KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիր ու սեփականատերը գրել է․ «Բռնել եմ մեկին, որը ցանկանում էր թռցնել իմ իրերը»։

Լուսանկարում Քիմի կրտսեր դուստրը բռնել է վարդագույն պայուսակ, իսկ ետևի դարակներում շարված են բազմաթիվ պայուսակներ Hermes և Louis Vuitton ապրանքանիշերից։

Հայտնի է, որ աստղի պայուսակների հավաքածուն արժե առնվազն 1 միլիոն դոլար։