Անջելինա Ջոլիին և The Weeknd-ին նկատել են միասին ընթրելիս (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին և երաժիշտ Աբել Թեսֆայեին, որը ավելի շատ հայտնի է The Weeknd կեղծանվամբ, նկատել են միասին ընթրելիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների կողմից արված լուսանկարները։

Պապարացիների կողմից հրապարակված լուսանկարներում Անջելինա Ջոլին կրում է սպիտակ դասական զգեստ, բարձրակրունկ կոշիկներ և պաշտպանիչ դիմակ, իսկ երաժիշտը՝ սև դասական կոստյում։

Պարբերականը նշում է, որ 46-ամյա դերասանուհուն և 31-ամյա երաժշտին որոշ ինտրիգներ են վերագրվում, հակառակ նրանց ընկերներ լինելուն և հավելում, որ 2016 թվականին, երբ Ջոլին և հայտնի դերասան Բրեդ Փիթը դեռևս ամուսնացած էին, վերջինիս և երաժշտի նախկին ընկերուհու՝ Սելենա Գոմեսի անվան շուրջ խոսակցություններ են եղել։ Որոշ աղբյուրների պնդմամբ Բրեդ Փիթը սիրախաղ է արել 28-ամյա երգչուհու հետ։ Նույն տարվա ընթացքում The Weeknd-ը թողարկել է երգ՝ հնչեցնելով Անջելինա և Սելենա անունները։ Երաժիշտն ու Սելենա Գոմեսը բաժանվել են 2017 թվականին, որից հետո հանդիպել է մոդել Բելլա Հադիդի հետ՝ մինչև 2019 թվականի օգոստոսը։

Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացած է եղել օսկարակիր դերասան Բրեդ Փիթի հետ և զույգն ունի 6 երեխա։ Դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Զույգի որդեգիր որդու՝ Մեդոքսի և Բրեդ Փիթի միջև տեղի ունեցած ենթադրյալ վեճը, ինչպես հայտնում էին աղբյուրները, լցրել է 45-ամյա Ջոլիի համբերության բաժակը, ինչից հետո դերասանուհին ապահարզանի հայց է ներկայացրել դատարան։