Մահացել է դերասանուհի Մերի Շահբազյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը։ Այս մասին հայտնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։

Թատրոնի կայքի հաղորդմամբ՝ առաջին դերը, որը մեծ հաջողություն բերեց թատերական ինստիտուտից ուղղակի թատրոն եկած դերասանուհուն, Մայան էր «Ծղնեթցի Մայան» օպերետում:

Մերի Շահբազյանի մարմնավորած կենտրոնական դերերից են Ժոզեֆինան («Երազիկ»), Սաթենիկը («Երեւանյան վարդերը»), Օլգան («Հրաշալի օր»), Սոնան և Կեկելը («Հին Թիֆլիսում»), Լաուրան («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»):