Օրվա թիվը. ինչ արժե սելֆին «Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարքի հետ

«Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարկը կարծես այնքան է հոգնել երկրպագուների մոլուցքային խնդրանքներից՝ սելֆի անելու նրանց հետ, որ նա որոշել է մերժել անվճար լուսանկարվելը: Այժմ Էմիլիայի հետ հանդիպումը կարող են ֆիքսել միայն նախօրոք պատրաստված երկրպագուները։ Եվ այս անգամ՝ վճարելով դրա համար։

Էմիլիա Քլարկը որոշել է, որ այսուհետ իր երկրպագուների հետ շփվելու է միայն միջոցառումների ժամանակ։ Իսկ եթե ինչ-որ մեկին հաջողվի պատահաբար հանդիպել դերասանուհուն հանրային միջոցառման ժամանակ, ապա նա ստիպված կլինի վճարել 150 ֆունտ համատեղ սելֆիի համար։ Իսկ եթե երկրպագուն ցանկանում է խոսել Քլարքի հետ, ապա գումարը համապատասխանաբար ավելանում է։ Աստղի հետ փոքրիկ երկխոսությունը կարժենա 400 ֆունտ։

Հիշեցնենք, որ վերջերս Էմիլիա Քլարկը անկեղծորեն խոսել էր առողջական խնդիրների մասին։