Զզվելի էր. ստիպված էի լոգասենյակը կիսել մոտ 20 հոգու հետ. Ստալոնեն պատմել է դժվար կյանքի մասին (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն պատմել է նախքան հայտնիությունը Մահեթանի ամենաաղքատ ու հանցագործ թաղամասերից մեկում դժվար կյանքի մասին, գրում է Daily Mail-ը:

Ստալոնեի խոսքով՝ ինքը բնակվում էր էժանագին հյուրանոցում, որտեղ ստիպված էր լոգասենյակը կիսել մոտ 20 հոգու հետ:

Պատմելով իր վարձակալած էժան սենյակի մասին՝ նա նշել է.«Զզվելի էր։ Դու կարող էիր (միայն) պառկել անկողնու վրա, բացել պատուհանը, փակել այն»:

Ներկայում 400 մլն դոլար կարողության տեր Ստալոնեն խոստովանել է, որ եթե հիմա վերադառնար այդ թաղամաս, շատ կհուզվեր: