Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ու սիրված երգիչներից մեկը՝ Ֆիլիպ Կիրկորովը, օրերս լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ իր իր դեմ դատական գործ է հարուցվել և նա ստիպված հետաձգել է համերգային շրջագայությունը, որն անցնելու էր եվրոպական երկրներում:
Այս անախորժության մեջ նա հայտնվել է կոմունալ վարձերը ժամանակին չվճարելու և 3000 ռուբլի պետությանը պարք լինելու պատճառով:
Իրավիճակի մասին Կիրկորովը խոսել է ժպիտով և կատակելով, սակայն եթե հարցին շուտափույթ լուծում չտրվի, նա ստիպված կհետաձգի նաև տեսահոլովակի պրեմիերան:
Հիշեցնենք, որ արտիստի պնդմամբ՝ իր 900 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող երկհարկանի առանձնատան կոմունալներն ամեն ամիս կազմում են 50-85 հազար ռուբլի, որոնք տարիներ շարունակ պարտաճանաչ կերպով վճավրել է, իսկ թե ինչպես է առաջացել 3 հազար ռուբլու պարտքը, Կիրկորովը չի կարողանում հիշել: