Բելլա Հադիդը Սուրբ ծննդի կապակցությամբ ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

Սուպերմոդել Բելլա Հադիդը, չցանկանալով հետ մնալ շոու բիզնեսի մյուս աստղերից, Սուրբ ծննդի կապակցությամբ ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել մոր, քրոջ և եղբոր հետ։

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում ընտանիքի անդամները տոնին համահունչ թեմատիկ հագուստներով են, իսկ Յոլանդա և Ջիջի Հադիդներն իրենց գրկում են պահել երկու հմայիչ ուլիկների։

Բելլա Հադիդը պատմել է, որ Սուրբ ծնունդը դիմավորել է ոչ միայն ընտանիքի, այլև իրենց հյուր եկած մտերիմ ընկերուհիների հետ։