«Ինչո՞ւ չեք փակում, ինչո՞ւ բացեցիք. ժողովուրդ, դուք գի՞ժ եք». Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանն անդրադարձել է այս օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանափակումներին կամ դրանց թուլացումներին։ Ռեժիսորը ֆեյսբությանյան իր էջում գրել է.

«Ինչու՞ չեք փակում։ Ինչու՞ բացեցիք։ Կամ բացեք, կամ փակեք։ Բացեք, բայց փակեք։ Փակ պահեք, բայց թողեք աշխատենք։ Աշխատանքի ո՞նց գնանք՝ տրանսպորտ չկա։ Հիմա աշխատենք, թե՞ տանը մնանք։ Բա ինչու՞ եք բացել։ Բա էն, որ բաց ա, բա փա՞կ չի։ Բա ի՞նձ փող։ Բա ես ո՞նց մնամ տանը։ Բա հիմա դիմակ պտի դնե՞նք։ Բա ես դիմակով խեղդվում եմ։ Բա ես դիմակով ո՞նց մարզվեմ։ Բա առանց դիմակի չենք վարակվի՞։ Մո՞լերն էլ ՞ք բացում։ Բա ինչու՞ տրանսպորտ չկա։ Բայց տրանսպորտում վտանգավոր չի՞։ Չէ՝ ոչ ոք կարանտին չի պահում, մենակ ես եմ պահում։Ժողովուրդ՝ դուք գի՞ժ եք»,- գրել է պրոդյուսերը։