Սպիտակ տան հսկա խոհարարը. անգամ Թրամփը չի համարձակվի չհավանել նրա պատրաստածը

Այս աթլետիկ կազմվածքով հսկան Անդրե Ռաշն է` ԱՄՆ բանակի մաստեր-սերժանտ, ով մինչև թոշակի անցնելը ծառայել է 23 տարի: Բայց այս մարդու առաքելությունը միայն ԱՄՆ-ի բանակին ծառայելը չէ. նա մեկ այլ կարևոր կոչում ևս ունի` երկրի նախագահի համար համեղ կերակուրրներ պատրաստելը:

Անհավանական է, բայց այս մարդը Սպիտակ տան շեֆ խոհարարն է և աշխատում է այնտեղ 1997թ-ից։ Ռաշն արժանացել է ավելի քան 150 խոհարարական մրցանակների ու մեդալների։ Խոհարարական կրթությունը ստացել ԱՄՆ-ի լավագույն խոհարարական համալսարաններից մեկում։ Բայց բացի պրոֆեսիոնալ խոհարար լինելը նա ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան Թրայդենտի համալսարանում, հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսի կառավարման աստիճան Տեխասի Կենտրոնական քոլեջում: Պարգևատրվել է մի քանի շքանշաններով ու մեդալներով, այդ թվում՝ Legion of Merit շքանշանով։ Թոշակի անցած նախկին զինվորականի գործունեության մեկ այլ ոլորտ վերաբերում է հենց ԱՄՆ-ի բանակին: Նա պաշտպանում է վիրավորված զինծառայողների շահերը և լուծում նրանց հետ կապված շատ խնդիրներ: Անզեն աչքով նայելիս անգամ պարզ է, որ սպորտը ևս նրա կյանքում շատ կարևոր տեղ ունի: Ռաշն օրական կատարում է 2222 ձգում։